Աշխարհ

24.06.2017 09:46


Սողանք Չինաստանում․ ավելի քան 100 մարդ մնացել է փլատակների տակ

Սողանք Չինաստանում․ ավելի քան 100 մարդ մնացել է փլատակների տակ

Չինաստանում ավելի քան 100 մարդ է սողանքի հետևանքով մնացել փլատակների տակ։ Դեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան գավառի Մաոսյան գյուղում։

Ինչպես հայտնում է չինական CCTV հեռուստաալիքը, սողանքի պատճառը չդադարող հորդառատ անձրևներն են։ Դրա հետևանքով շուրջ 40 տուն է ավերվել։

Որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում ողջ մնացածներին գտնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը