Լրահոս

24.06.2017 10:17


Ռուբեն Գևորգյանցի հարազատները կոչ են անում ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին

Ռուբեն Գևորգյանցի հարազատները կոչ են անում ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին

Կիոնռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հարազատները բաց նամակ են հղել.

«Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար:

Կինոռեժիսորի որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն հետևյալ հաշվեհամարին ՝

Փոխանցումներ ՀՀ Դրամով`

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» Հիմնադրամ

Ստացողի հաշվի համարը` 103008661003

Ստացողի բանկի անվանումը`

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ

«Ռուբեն Գեւորգյանցի հիշատակին» նշումով»:

Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին՝ ժամը 18:30-20:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Այս խորագրի վերջին նյութերը