Լրահոս

24.06.2017 00:37


Արտակարգ դեպք Վանաձորում. ողնաշարի կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա աղջիկ

Արտակարգ դեպք Վանաձորում. ողնաշարի կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա աղջիկ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Մխիթար Գոշ փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դ. Ե.-ն: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Գ․Շամշյանի տեղեկություններով՝ նա ընկել է իրենց շենքի 2-րդ հարկից: Տեղի ունեցածը անզգույշ ընկնելու, թե ինքնասպանության փորձ է՝ պարզ կլինի դեպքի հանգամանքները պարզելուց հետո: Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա սովորում է Վանաձորի դպրոցներից մեկի 12-րդ դասարանում:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը