Լրահոս

21.01.2010 11:58

Ճգնաժամը կհանգեցնի ֆինանսավորման և զարգացման մոդելների վերափոխման

Համաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ-2010 զեկույցը», որի համաձայն' համաշխարհային տնտեսության վերականգնումը, թեև արդեն ընթացքի մեջ է, սակայն դանդաղելու է տարվա վերջում' ֆիսկալ խթանի ազդեցության նվազմանը զուգընթաց, իսկ զարգացող երկրները կանգնած են ֆինանսավարկային սուղ միջոցների խնդրի առջև: Զեկույցում մասնավորապես ասված է, որ ֆինանսական շուկաներում պահպանվում է անկայունությունը, իսկ գործազրկության բարձր մակարդակի պայմաններում՝ մասնավոր հատվածի պահանջարկը մնում է ցածր։
Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ գլոբալ ճգնաժամը կհանգեցնի ֆինանսավորման և զարգացման մոդելների վերափոխման' առաջիկա 10 տարիների ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։