Լրահոս

23.06.2017 15:22


Մահացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը

Մահացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը

72 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը:

Ռ. Գևորգյանցի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Ստեփանի Գևորգյանցը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին, Երևանում:

1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։

1971 թվականին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։

1982-89 թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989 թվականից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։

2004 թվականից՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահ, 2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ։ 1995-1998 թթ. դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1998 թվականից՝ ԵԹԿՊԻ-ում, պրոֆեսոր՝ 2003 թվականից։

Հեղինակ է «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա» գրքերի: 2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ:

Այս խորագրի վերջին նյութերը