Լրահոս

21.01.2010 11:32

Մայրաքաղաքում ձյուն չի սպասվում

Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ հունվարի 21-ին առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն, վաղը՝ հունվարի 22-ին, դրանք հիմնականում կպահպանվեն արևելյան շրջաններում, իսկ մայրաքաղաքում էական տեղումներ չեն սպասվում։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերից, ինչպես նաև հունվարի 24-ին և 25-ին հանրապետության տարածը կգտնվի ցիկլոնի ազդեցության ոլորտում, և տեղումներ կլինեն։ Ինչ վերաբերում է ձյանը, Գագիկ Սուրենյանը նշել է, որ դեռևս կոնկրետ կանխատեսումներ չկան։ Հունվարի 25-ին սպասվող տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կդիտվեն հիմնականում ձյան տեսքով, իսկ ինչ վերաբերում է  մայրաքաղաքին և հովտային շրջաններին, դեռևս ցայտուն ճշգրտումներ չկան՝ տեղումները ձյա՞ն տեսքով կլինեն, թե՞ ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։