«Human Rights Watch»–ը «Ա1+»-ին լիցենզիա չտրամադրելը որակում է որպես Հայաստանի հերթական հետընթաց քյալը
-Այս որոշումը Հայաստանում խոսքի և տեղեկատվության ազատության ևս մեկ խոչընդոտ է,- հայտարարել է «Human Rights Watch» կազմակերպության Հարավային Կովկասի ուսումնասիրող Գեորգի Գոգիան՝ դատապարտելով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) հրապարակած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքները, մասնավորապես՝ «Ա1+»-ին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու մասին որոշումը։
-Հայաստանը հեռարձակման լիցենզիա չտրամադրեց «Ա1+» անկախ հեռուստաընկերությանը՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին առ այն, որ նախորդ մերժումները խախտում են խոսքի ազատության իրավունքը,-հայտարարել է «Human Rights Watch» կազմակերպության ներկայացուցիչը։
Ըստ «Human Rights Watch»-ի՝ պարզ է, որ այս կառավարության համար քննադատողին հեռարձակում չտրամադրելը առավել կարևոր է, քան միջազգային-իրավական պարտավորությունները։