Լրահոս

23.06.2017 10:25


«Դուստր Մելանյա» պանրի գործարանի մոտ բախվել են «ՈՒԱԶ»-ը և «BMW»-ն․ կան տուժածներ

«Դուստր Մելանյա» պանրի գործարանի մոտ բախվել են «ՈՒԱԶ»-ը և «BMW»-ն․ կան տուժածներ

Հունիսի 23-ին ժամը 00:33-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի կաթի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան փողոցում՝ «Դուստր Մելանյա» պանրի գործարան ՍՊԸ-ի մոտակայքում, բախվել են «ՈՒԱԶ» մակնիշի 34 ZV 241 պետհամարանիշի (վարորդ՝ 1973 թ. ծնված Մ. Ա.) և «BMW» մակնիշի 24 OO 910 պետհամարանիշի (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը՝ Մ. Ա.-ը և Ա. Ս.-ը դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղի ուժերով տեղափոխվել Տաշիր քաղաքի ԲԿ, տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը