Կատարը ստացել է արաբական երկրների պահանջների ցանկը
Քուվեյթի իշխանությունները Կատարին են փոխանցել արաբական 4 երկրների պահանջների ցանկը, որոնք կատարելու դեպքում հնարավոր կլինի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։
Ինչպես հայտնում է Al Jazeerа հեռուստաալիքը, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի և Բահրեյնի՝ 13 կետից բաղկացած այդ փաստաթղթի բովանդակությունը չի հրապարակվում։ Սակայն, ավելի վաղ արաբական երկրները պահանջել էին Կատարից դադարեցնել աջակցել ահաբեկչությանն ընդհանրապես և Լիբիայում ու Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին՝ հատկապես։
Պահանջներից են նաև «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փակումը, Իրանի հետ կապերի կրճատումը, Կատարում թուրքական ռազմաբազայի փակումը, «Մահմեդական եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ-Քայիդա», «Հըզբոլլահ» և «Ջաբհաթ Ֆաթեհ ալ-Շամ» խմբավորումների հետ հարաբերությունների խզումը։
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Բահրեյնը Կատարին 10 օր ժամանակ են տվել այդ պահանջները կատարելու համար։

7or.am