Լրահոս

23.06.2017 09:17


Այսօր կրկին ընդունելության միասնական քննություններ են

Այսօր կրկին ընդունելության միասնական քննություններ են

Հունիսի 2-ից մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: Այդ օրը քննություններ անցկացվեցին «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից։

Հունիսի 6-ին անցկացվեցին քննություններ «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 9-ին` «Ֆիզիկա», հունիսի 13-ին՝ «Օտար լեզուներ», հունիսի 16-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա» առարկաներից։

Հունիսի 23-ին «Ռուսաց լեզու» առարկայից ընդունելության միասնական քննությունն է:

Քննության արդյունքներին դիմորդները կարող են ծանոթանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում կամ ԿԳՆ ֆեյսբուքյան էջում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը