Լրահոս

21.01.2010 10:57

Ջրամբարում ձկնորս է խեղդվել

Հունվարի 20-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի ջրամբարը (սառույցը կոտրվելու հետևանքով) ձկնորս է ընկել, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ձկնորսը գտնվում է ջրամբարի ափից մոտ 55 մ հեռավորության եւ 3 մ խորության վրա:

Դեպքի վայր մեկնած Սեւանի ջրափրկարարական ծառայության փրկարարների կողմից ջրամբարից դուրս է բերվել անձը չպարզված, 50-55 տարեկան տղամարդու դի և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։