Լրահոս

22.06.2017 23:25


Հետախուզվում էին գողության մեղադրանքով

Հետախուզվում էին գողության մեղադրանքով

Ոստիկանությունից հայտնում են, որ Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 21-ին, ժամը 5-ին, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Ժորա Ս.-ն, որը ապրիլի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` հունիսի 21-ին, ժամը 21.50-ին, Բաղրամյան փողոցի թիվ 103 շենքի բակից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Տարոն Ն.-ն, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը