Լրահոս

22.06.2017 14:18


Հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին Mercedes-ով հարվածել է Opel-ին․ կա վիրավոր

Հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին Mercedes-ով հարվածել է Opel-ին․ կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 FT 397 համարանիշի և Mercedes ML 550 մակնիշի 10 DO 008 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում ականատեսներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում վթարային լուսարձակները միացրած Opel-ին, որն էլ շպրտվել և բախվել է հաստաբուն ծառին։

Ֆուտբոլիստի որդին՝ Ժ. Հովհաննիսյանը, խոստովանել է, որ ավտոմեքենան վարել է ինքը և ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ գտնվում է ոչ սթափ /խմած/ վիճակում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը