Լրահոս

22.06.2017 11:52


Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղաջրերը Գորիս-Մեղրի ավտոճանապարհը ծածկել են ջրաբերուկներով

Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղաջրերը Գորիս-Մեղրի ավտոճանապարհը ծածկել են ջրաբերուկներով

Հունիսի 22-ին, ժամը 09:01-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գորիս-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղաջրերը Մ2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 5-րդ կմ-ի մոտ 500 մ երկարությամբ հատվածը ծածկել են ջրաբերուկներով՝ դարձնելով ավտոճանապարհը դժվարանցանելի:

«Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. ժամը 10:10-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է երթևեկելի:

Այս խորագրի վերջին նյութերը