Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստ
2010թ. դեկտեմբերի 16-ին Մոսկվայում կայացավ ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական' 5-րդ նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին նախորդ տարվա արձանագրությամբ հաստատված և կատարված հարցերը, նախանշվեցին հետագա խնդիրները: Քննարկումների արդյունքում հատկանշական էին ռազմատեխնիկական համագործակցության, ՀՀ տարածքում համատեղ վերանորոգման կենտրոնների և սերվիսների ստեղծման հարցերը:
Հայկական կողմի համանախագահ' ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա.Միրզաբեկյանը և ռուսական կողմի համանախագահ' ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ.Բիրյուլինը ստորագրեցին ամփոփիչ Արձանագրություն, ինչպես նաև ձեռք բերվեց պայմանավորվածություն' 2011թ. միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը Երևանում անցկացնելու վերաբերյալ: