Լրահոս

22.06.2017 17:29


«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»-ի մոտ այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ

«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»-ի մոտ այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ

Հունիսի 21-22-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»-ի մոտակայքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ, Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի 3/1 փողոցի տներից մեկին հարակից հացատանը՝ մոտ 5 խմ կուտակած վառելափայտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը