Լրահոս

21.06.2017 15:56


Սոնա Պողոսյանը դարձել է աշխարհի բրոնզե մեդալակիր

Սոնա Պողոսյանը դարձել է աշխարհի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրորդները առաջին մեդալը նվաճեցին Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

75 կգ քաշային աղջիկների մրցումներում մեր մարզուհի Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով (98+125) զբաղեցրեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Նա նաեւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում:

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց էկվադորցի Պատրիսիա Նեյսի Դախոմես Բարերան (242 կգ):

Այս խորագրի վերջին նյութերը