Լրահոս

21.06.2017 15:21


Վարդենիկ գյուղի մոտ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ

Վարդենիկ գյուղի մոտ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ

Հունիսի 21-ին, ժամը 08:34-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 10-րդ կմ-ին ՎԱԶ-2106 մակնիշի 34 ZL 287 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը և ուղևոր՝ 1959 թ. ծնված Ա. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը