Լրահոս

21.06.2017 20:50


Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ին կնվազի 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ին կնվազի 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հունիսի 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-26-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Հունիսի 22-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 23-26-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.40C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.70C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.40C

Այս խորագրի վերջին նյութերը