Լրահոս

21.06.2017 14:05


Գյումրիի օդանավակայանի խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Գյումրիի օդանավակայանի խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Հունիսի 20-ին, ժամը 22:12-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի օդանավակայանի խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E280» մակնիշի 35 FO 455 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Կ. Ֆ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և մոտ 100 մ գլորվել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր՝ Վ. Ֆ.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը