Լրահոս

21.06.2017 20:13


Թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել է դրամապանակը

Թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել է դրամապանակը

Հունիսի 18-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին էր ներկայացել 1946 թ. ծնված Ջուլիետա Ա.-ն և հայտնել, որ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 25.000 դրամ, էլեկտրոնային կրիչ, բանկային և խանութների զեղչի քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1986 թ. ծնված Հարություն Ն.-ն, որը Ազատության պողոտայի թիվ 23 հասցեի մոտից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը