Կարգավիճակը արքայազն Ուիլյամին խանգարել է իր հարսանիքին հրավիրել ԱՄՆ նախագահին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու նրա կինը՝ Միշելը, արքայազն Ուիլյամի՝ հաջորդ տարի կայանալիք հարսանիքին ներկա չեն գտնվի։ Այս մասին հայտնել է «The Daily Mail» պարբերականը՝ հղում անելով պալատական աղբյուրներին։
Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ արքայազն Ուիլյամը դեռևս պաշտոնապես չի համարվում բրիտանական գահի ժառանգորդ, այդ պատճառով էլ նրա հարսանիքը պետական չափանիշների կարգավիճակ չունի։
Գործակալությունն ընդգծում է, որ դրա շնորհիվ արքայազնն ու նրա ապագա կինը՝ 28-ամյա Քեյթ Միդլտոնը, կարող են հրավեր չուղարկել նման չափերի միջոցառումների համար նախատեսված պարտադիր 2000 հյուրերի։
Աղբյուրը տեղեկացրել է, որ նախապատվություն է տրվել հրավիրել հասարակ քաղաքացիների և բարեգործական հիմնադրամների աշխատակիցների, այլ ոչ թե VIP-անհատների։
Սակայն չի բացառվում, որ քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ այնուամենայնիվ մասնակցեն հարսանիքին, մասնավորապես կհրավիրվեն Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և նրա կին Կառլա Բրունին։
ԱՄՆ-ի առաջին զույգի հարսանքին հարվիրելու գաղափարից հրաժարումը կնշանակի խախտել ավանդույթը։
«The Daily Mail»-ն ընդգծում է, որ 1981թ. Ուիլյամի ծնողների՝ արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի ամուսնությանը հրավեր էին ստացել այն ժամանակ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն ու նրա կինը՝ Նենսին։ Ի դեպ, հարսանիքին ներկա է եղել միայն Նենսին, որովհետև մահափորձից հետո Ռեյգանն իրեն վատ էր զգացել։
Հիշեցնենք, որ Ուիլյամի և Քեյթի հարսանիքը նշանակված է 2011թ. ապրիլի 29-ին, Վեստմինստրյան աբբայությունում։
Հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակն ու գործազրկության չափը՝ ինքը՝ արքայազնը, խոստացել է, որ իր հարսանիքը չի լինելու այնքան շքեղ, որքան իր ծնողներինը, երբ հրավիրված է եղել շուրջ 3 500 հյուր։