Լրահոս

21.06.2017 12:12


Լոռու մարզում 53-ամյա հայրը պատշգամբում հայտնաբերել է կախված տղային, ում կարողացել է փրկել

Լոռու մարզում 53-ամյա հայրը պատշգամբում հայտնաբերել է կախված տղային, ում կարողացել է փրկել

Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ անգիտակից վիճակում շտապ բուժօգնության հերթպահ խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ քաղաքացին Աքորի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Տ. Պ.-ն է, ով նախորդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում, ինքնասպանություն գործելու նպատակով վարդակի երկարացման մետաղալարով պատշգամբի պատուհանի փայտյա շրջանակից փորձել է կախվել։

Տ. Պ.-ի ինքնասպանությունը կանխվել է նրա հոր՝ 53-ամյա Ա. Պ.-ի կողմից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը