Լրահոս

21.01.2010 10:32


ԱՊՀ երկրներից ամենաշատը Հայաստանն է տուժել ֆինանսական ճգնաժամից

ԱՊՀ երկրներից ամենաշատը Հայաստանն է տուժել ֆինանսական ճգնաժամից

Հանաձայն Անկախ Պետությունների Համագործակցության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ ԱՊՀ երկրների  տնտեսական ցուցանիշներով համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ամենաշատը Հայաստանն է տուժել։
Միջպետական վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Սոկոլինն ասել է, որ 2009թ. ԱՊՀ երկրները բաժանվել են երկու խմբի՝ տնտեսության մեջ դրական ցուցանիշ գրանցածներ և բացասական ցուցանիշ արձանագրածներ։

Առաջին խմբի երկրների թվին են պատկանում Տաջիկստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը։ Նախորդ տարավա հետ համեմատած՝ երեք կիսմյակների համար այս երկներից  Ուզբեկստանի դեպքում տնտեսական աճը կազմել է 8%, Ադրբեջանի՝ 6,1%, Տաջիկստանի՝ 2,7%, Ղրղզստանի՝ 2,9%։  

Միևնույն ժամանակ, համաձայն 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալների՝ նախորդ տարվա հետ համեմատած Հայասատանի, Ուկրաինայի և Ռուսաստանի տնտեսության ակումը կազմել է համապատասխանաբար 18,3%, 15,9% և  9,9%։

Նույն թեմայով քննարկմանը մասնակցեք այստեղ։

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը