Լրահոս

20.06.2017 18:38


Ադրբեջանում անցկացվում է զորավարժության մարտական կրակով փուլը

Ադրբեջանում անցկացվում է զորավարժության մարտական կրակով փուլը

Հունիսի 20-ին Ադրբեջանում մեկնարկել է անցկացվող զորավարժության մարտական կրակով փուլը: Դատելով հրապարակված տեսանյութից՝ զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի թվում են՝ Տ-72 «Ասլան» տանկեր, «Սմերչ» ՀԿՌՀ-ներ, «Գիացինտ-Բ» քարշակվող հրետանի, «ԲՄՊ-3» ՀՄՄ-ներ և այլ զինտեխնիկա: Այս մասին գրում է razm.info-ն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կարճ տեսանյութ է հրապարակել զորավարժության մարտական կրակով փուլից, որտեղից հնարավոր է լինում տեղեկություն ստանալ զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի առնվազն մի մասի վերաբերյալ.

Այսպիսով, դատելով տեսանյութից, վարժանքներին ներգրավվել է հետևյալ մարտական տեխնիկան.

1. «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.

  • հրթիռների տրամաչափը՝ 300 մմ,
  • հեռահարությունը՝ մինչև 70-90 կմ,
  • համազարկի հրթիռների քանակը՝ 12 հատ:

2. Տ-72 «Ասլան» տանկեր

Հրանոթի տրամաչափը՝ 125 մմ,
Մարտական լրակազմը՝ մինչև 39 արկ,
Կրակի տեմպը՝ րոպեում մինչև 8 կրակոց:

Տանկերն արդիականացվել են 2011 թ. իսրայելական Elbit Systems ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Տ-72 «Ասլան» մոդիֆիկացիայի տանկերը համալրված են իսրայելական նույն ընկերության արտադրության TISAS կրակի կառավարման ջերմացույցային համակարգերով:

3. ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ

  • Անձնակազմը – 2 հոգի,
  • Տեղափոխվող դեսանտը – 7 հոգի,
  • Սպառազինությունը՝
    • 100մմ և 30մմ թնդանոթներ,
    • «Կաստետ» հակատանկային կառավարվող հրթիռներ,
    • 3 հատ 7,62մմ գնդացիր,
  • Արագությունը – 70կմ/ժ, (լողալով՝ 10կմ/ժ),
  • Երթի պաշարը – 600կմ:

4. «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներ.

  • հրանոթի տրամաչափը՝ 152 մմ,
  • հեռահարությունը՝ 30 կմ
  • կրակի տեմպը՝ րոպեում 5-6 կրակոց:

Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել է հունիսի 19-ին և կշարկունակվի մինչև հունիսի 24-ը:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ զորավարժությանը ներգրավված է հետևյալ զինտեխնիկան՝

  • 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա,
  • 180 միավոր հրետանային և հրթիռային համակարգ, ականանետներ,
  • 30 միավոր մարտական ավիացիա,
  • ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգեր,
  • անօդաչու թռչող սարքեր:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը