Լրահոս

20.06.2017 11:28


Ապարան-Քուչակ ճանապարհին մեղվի փեթակներ տեղափոխող «Dodge Magirus»-ի անվադողը պայթել է, ավտոմեքենան կողաշրջվել է

Ապարան-Քուչակ ճանապարհին մեղվի փեթակներ տեղափոխող «Dodge Magirus»-ի անվադողը պայթել է, ավտոմեքենան կողաշրջվել է

Հունիսի 19-ին, ժամը 21:35-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 7-րդ կմ-ին մեղվի փեթակներ տեղափոխող «Dodge Magirus» մակնիշի 12 LO 728 պետհամարանիշով (վարորդ՝ 1940 թ. ծնված Ի. Մ.) ավտոմեքենայի ետևի անվադողը պայթել է, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է. ճանապահրը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան ուղղել և դուրս են բերել երթևեկելի հատվածից:

Այս խորագրի վերջին նյութերը