Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը չի ցանկացել մեկնաբանել Վ.Խաչիկյանի պաշտոնանկությունը
-Ես ամբողջ օրն Ազգային ժողովում եմ եղել, տեղեկություն չունեմ,-Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի պաշտոնանկության մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Սարգսյանը:
Այդուհանդերձ նա ասել է, որ իր հարաբերությունները Վազգեն Խաչիկյանի հետ եղել են նորմալ, աշխատանքային:
-Ճիշտն ասած չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ այլ անձանց պրոֆեսիոնալ կարողությունների մասին: Կարծում եմ դա կոռեկտ չի,- ասել է Արտեմ Սարգսյանը և հավելել, որ այն լուրերի մասին, համաձայն որոնց Վազգեն Խաչիկյանը պաշտոնանակ է արվել ֆինանսական չարաշահումների համար, տեղեկություն չունի: Դրանց ծանոթ է այնքանով, որքանով հրապարակվել են մամուլում:

7or.am