Լրահոս

19.06.2017 16:24


Գեղարքունիքում որդու կողմից սպանված կինը աղանդավորական է եղել

Գեղարքունիքում որդու կողմից սպանված կինը աղանդավորական է եղել

Նախօրեին Գեղարքունիքի մարզում որդու կողմից մոր սպանության դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:

Կայքի տեղեկություններով՝ սպանված 72-ամյա կինը «Հայր և որդի Սուրբ Երրորդություն» աղանդավորական խմբի անդամ է և սպանության մասին նույնպես առաջինն ահազանգել է նույն աղանդավորական խմբի մեկ այլ անդամ։

Թոշակառու կնոջ դին հայտնաբերել են ննջասենյակում՝ էլեկտրամալուխով խեղդամահ արված: Բացի այդ, դիակի ծնոտային շրջանում ևս վնասվածքներ են եղել, իսկ անկողինը եղել է արյան մեջ:

Դեպքից հետո տարեց կնոջ 47-ամյա որդին փախուստի էր դիմել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանված կնոջ որդին ամուրի է և մշտական աշխատանք չի ունեցել:

Այս խորագրի վերջին նյութերը