Լրահոս

19.06.2017 15:22


Զովաբերում անասնագոմի տանիք է այրվել

Զովաբերում անասնագոմի տանիք է այրվել

Հունիսի 19-ին, ժամը 11:14-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմի տանիք. ներսում կենդանիներ կան:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զովաբեր գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմում. ներսում կենդանի չկա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։39-ին, մարվել՝ 13։16-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարերը՝ 140 քմ և վնասվել ազբոշիֆերը։

Այս խորագրի վերջին նյութերը