Լրահոս

19.06.2017 19:45


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 16-ից 19-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության և ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 33-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք:
Բացահայտվել է գողության 44, խարդախության 3, կողոպուտի և խուլիգանության 2-ական, յուրացման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 34-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը