Լրահոս

19.06.2017 11:52


48-ամյա որդին կասկածվում է մալուխով 72-ամյա մորը խեղդամահ անելու մեջ

48-ամյա որդին կասկածվում է մալուխով 72-ամյա մորը խեղդամահ անելու մեջ

Երեկ՝ հունիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղում տներից մեկում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ փողոցի 11 տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 72-ամյա Գրետա Սահակյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Գ. Սահակյանը խեղդամահ է եղել։

Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Մարդոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ հատկանիշով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի ծառայողների հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 48-ամյա Հովհաննես Սահակյանին, ով կասկածվում է իր մորը՝ Գ. Սահակյանին, մալուխով խեղդամահ անլու մեջ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը