Լրահոս

19.06.2017 08:53


Դավիթաշենում քաղաքացին արգելափակվել է վերելակում

Դավիթաշենում քաղաքացին արգելափակվել է վերելակում

Հունիսի 18-ին, ժամը 21:25-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 11 շենքի հոսանքազրկման պատճառով քաղաքացին արգելափակվել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերելակային ծառայության մասնագետի հետ համատեղ վերելակից դուրս են բերել Դ. Ք.-ին (ծնված 1943 թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը