Լրահոս

18.06.2017 22:48


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հունիսի 18-ին, ժամը 18:02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 18-ին, ժամը 17:57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 18-ին, ժամը 16:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 18-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագնի թաղամասի Սիփանի փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 18-ին, ժամը 09։24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում՝ «Նոր Արեշ» պոլիկլինիկայի մոտ կայանած ավտոմեքենայի մեջ, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փփրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը