Լրահոս

18.06.2017 11:47


30 ինքնասպանության դեպք միայն Երևանի կամուրջներից

30 ինքնասպանության դեպք միայն Երևանի կամուրջներից

Փաստինֆո-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ՔԿ-ից հայտնեցին, որ վերջին 2,5 տարիներին միայն Երեւանի կամուրջներից նետվելու միջոցով գրանցվել է ինքնասպանության 30 դեպք:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կատարված ինքնասպանությունների գերակշիռող մասը եղել է Կիևյան կամրջից` 25-ը, 2-ն ինքնասպանություն են գործել Հաղթանակ կամրջից, իսկ 3-ը՝ Դավթաշեն:

Ընդ որում` ինքնասպանություն գործած անձանցից 28-ը եղել են տղամարդիկ, 2-ը՝ կանայք:

Ինչ վերաբերում այս ծայրահեղ քայլին դիմողների տարիքին, ապա նրանցից 13-ը եղել են մինչև 35 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր:

Հայտնի է նաև, որ ինքնասպանություն գործած անձանցից 4-ը եղել են հոգեկան հիվանդությամբ տառապող անձինք: Ասել է թե` գերակշիռ մեծամասնություն գիտակցել է իր արարքի լրջությունը, այլ հարց է, թե կատարման պահին ինչ խնդիրներ է ունեցել, որոնց լուծումն ուղղակի չի պատկերացրել կամ որքան հուսահատված եւ հիասթափված է եղել, որ միակ լուծումը պատկերացրել է կյանքին վերջ տալը:

Այս խորագրի վերջին նյութերը