Լրահոս

20.01.2010 17:53

Է. Նալբանդյանն ու Ա. Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Է. Նալբանդյանն ու Ա. Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Թուրքական լրատվամիջոցները, մեջբերելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքերը, փոխանցում են, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը զանգահարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ։

Իր հերթին Ա. Դավութօղլուն Է. Նալբանդյանին ևս մեկ անգամ ասել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշումն  անընդունելի նախապայմաններ է պարունակում՝ հավելելով, որ Թուրքիան հավատարիմ է ստորագրված արձանագրությունների ոգուն և նույնն ակնկալում է նաև Հայաստանից։

Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ իրենք սկսել են թուրք հասարակությանն իրազեկելու գործընթացը և արձանագրությունները ներկայացրել են խորհրդարան։ Փոխարենը հայկական կողմը դեռ խորհրդարան չի ներկայացրել։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։