Լրահոս

17.06.2017 22:37


Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. ուսուցչուհին պնդում է, որ առանց պատճառի՝ փորձել են խեղդել իրեն

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. ուսուցչուհին պնդում է, որ առանց պատճառի՝ փորձել են խեղդել իրեն

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Հակոբյանի կողմից հետաքննություն է սկսվել հունիսի 15-ին Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակչուհու ծեծի ենթարկելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 09։20-ի սահմաններում ուսուցչուհին հայտնել է, որ տան մուտքի դուռը փակելու ժամանակ 69-ամյա հարևանը՝ առանց պատճառի հարձակվել է իր վրա, բռնի ուժով տարել իր բնակարան, գցել հատակին՝ փորձելով խեղդել և ձեռքերով հարվածներ է հասցրել իր գլխի շրջանին։ Ուսուցչուհին հայտնել է նաև, որ այդ ամենի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ և ստացել է մարմնական վնասվածքներ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը