Լրահոս

17.12.2010 16:07


Աբու Դաբիում տեղադրել են ամենաթանկ տոնածառը՝ 11 մլն դոլար արժողությամբ

Աբու Դաբիում տեղադրել են ամենաթանկ տոնածառը՝ 11 մլն դոլար արժողությամբ

11 մլն դոլար արժողությամբ տոնածառը տեղադրվել է Աբու Դաբիի «Emirates Palace» շքեղ հյուրանոցում։ 130-մետրանոց ծառը դարձել է ամենաթանկը տոնածառերի պատմության մեջ։ Ինչպես հաղորդել է հյուրանոցի գլխավոր տնօրեն Հանս Օլբերտսը, արհեստական տոնածառը զարդարված է ոսկե խաղալիքներով, շափյուղաներով, ադամանդներով և թանկարժեք այլ քարերով։

Տեղադրելով այդպիսի «հրաշքը»՝ համաշխարհային ճանաչում վայելող հյուրանոցի ղեկավարությունը հույս ունի ամանորյա տոներին ավելի շատ հյուրեր գրավել։ Հյուրանոցում արդեն տեղադրվել է ավտոմատ, որը ոսկե սալիկներ է վաճառում։

Ինչպես հայտնել է Օլբերտսը, հյուրանոցի ղեկավարությունը պատրաստվում է հայտ ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքում պատմության մեջ ամենաթանկ տոնածառին համաշխարհային ռեկորդի պաշտոնական կարգավիճակ շնորհելու համար։ Ներկա պահին համաշխարհային ռեկորդակիր է 2002թ. Տոկիոում տեղադրված տոնածառը, որի արժեքը 10,8 մլն դոլարի է հասնում։

Այս խորագրի վերջին նյութերը