Լրահոս

17.06.2017 20:00


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ գերմանացի քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչ Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ:

«Դաշնային Կանցլեր Քոլը ժամանակակից աշխարհի և Եվրոպայի այն մեծ առաջնորդներից էր, որի տեսլականների և վճռական կամքի շնորհիվ ապահովվեց Եվրոպայի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը, ամրապնդվեց Գերմանիայի միջազգային հեղինակությունը»,-ասված է ցավակցական հեռագրում:

Այս խորագրի վերջին նյութերը