Լրահոս

17.06.2017 19:52


Հայ զինծառայողների սպանության դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր

Հայ զինծառայողների սպանության դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր

Առաջին եւ երկրորդ կայազորային քննչական բաժիններում քրեական գործեր են հարուցվել՝ հակառակորդի կողմից ազգային եւ կրոնական ատելության, մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություններ կատարելու դեպքերի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 16.06.2017թ.՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդի կողմից N զորամասի պահպանության տեղամասի ուղղությամբ արձակված արկերի պայթյուններից առաջացած բեկորներից մահացու բեկորային վիրավորումներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը եւ Վարդան Ծովակի Սարգսյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 13-րդ կետերով։

17.06.2017թ.՝ ժամը 09:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:

Այս խորագրի վերջին նյութերը