Լրահոս

17.06.2017 19:35


Բեկորային վնասվածքներ, այրվածքներ աչքի շրջանում. Կամավոր Խաչատրյանը վիրավոր զինվորների մասին

Բեկորային վնասվածքներ, այրվածքներ աչքի շրջանում. Կամավոր Խաչատրյանը վիրավոր զինվորների մասին

Արցախից Երևան տեղափոխված վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին նշեց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ երկուսի առողջական վիճակը գնահատվում է կայուն:

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, զինվորներից մեկը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է: Նա ստացել է մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, ունի նաև գլխուղեղի վնասվածք: Ամեն դեպքում, գիտակցությունը տեղն է, իր հետ խոսել եմ, հիշում է կատարվածը: Մյուս զինվորը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում է, նա ստացել է աչքի վնասվածք, կան այրվածքներ: Համապատասխան հետազոտություններից և բուժումից հետո պարզ կլինի, թե որքանով է տեսողությունը վնասվել: Ամեն դեպքում, երկուսի առողջական վիճակը կայուն է, այս պահին կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը