Լրահոս

17.06.2017 19:06


Արցախում վիրավորված երկու զինծառայողի վիճակը ծանր է

Արցախում վիրավորված երկու զինծառայողի վիճակը ծանր է

Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր զինծառայող։ Զինծառայողներից մեկը Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում է, մյուսը՝ «Մալայան» ակնաբուժական կենտրոնում։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը Ռազմինֆոյի հետ զրույցում նշել է, որ զինծառայողների վիճակը ծանր է։

«Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում գտնվող զինվորը ստացել է մարմնի բեկորային վնասվածքներ, նա ունի գիտակցություն: «Մալայան» ակնաբուժական կենտրոնում գտնվող զինծառայողը ստացել է աչքերի այրվածքներ: Կարող ենք ասել, որ այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-«Այսօր» լրատվակայքի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը