Աշխարհ

17.06.2017 14:59


Կալմիկիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 11 ադրբեջանցի է տուժել

Կալմիկիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 11 ադրբեջանցի է տուժել

Կալմիկիայում ավտոճանապարհին միկրոավտոբուս է շրջվել, որը Նիժնի Նովգորոդից Բաքու էր ուղեւորվում. տուժել է Ադրբեջանի քաղաքացի 11 ուղեւոր, հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից:

Ժամը 14.40-ին հաղորդում է ստացվել, որ Կոմսոմոլսկի-Արտեզիան հանրապետական նշանակության ավտոճանապարհին՝ Չերնոզեմելյան շրջանի Արտեզիան բնակավայրից 10 կմ հեռավորությամբ տեղի է ունեցել ողեւորատար «Մերսեդես» միկրոավտոբուսի կողաշրջում: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհային պատահարի հետեւանքով 11 մարդ է տուժել: Բոլոր տուժողները Ադրբեջանի քաղաքցիներ են, հայտնել է ԱԻՆ-ի Հարավային շրջանային կենտրոնից:

Միկրոավտոբուսի կողաշրջման հետեւանքով 11 մարդ, այդ թվում՝ 7 երեխա, տուժել են: Նրանց տեղափոխել են Կոմսոմոլսկի կենտրոնական հանրապետական հիվանդանոց: Միկրոավտոբուսում ընդհանուր 17 մարդ է եղել, որոնցից 9 երեխաներ էին, բոլորը Ադրբեջանի քաղաքացիներ են:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը