Աշխարհ

17.06.2017 16:15


ԱՄՆ-ում հրատարակվել է Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» գիրքը

ԱՄՆ-ում հրատարակվել է Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» գիրքը

ԱՄՆ-ի տարածքում վաճառքի է հանվել ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» (The Putin Interviews) գիրքը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։

Գիրքն արժե 14 դոլարից մի փոքր ավելի, և այն կարելի է գնել ամերիկյան ինտերնետ-խանութներում։

Պուտինի հետ հարցազրույցը հրատարակվել է աուդիոգրքի ձևաչափով նույնպես։

Հունիսի 12-15-ը Showtime հեռուստաալիքով ցուցադրվել էր «Հարցազրույց Պուտինի հետ» չորս սերիանոց վավերագրական ֆիլմը։

Ռուսաստանի Առաջին ալիքը այն կցուցադրի հունիսի 19–22-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը