ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստ
Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարությունում անցկացվեց ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ ամփոփիչ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր երկու հիմնական հարց' ՀՀ-ՆԱՏՕ 2009-2010թթ. ԱԳԳԾ-ով նախատեսված նպատակների իրագործման գործընթացի արդյունքների ամփոփում եւ Լիսաբոնի գագաթաժողովի ու դրա շրջանակներում կայացած Աֆղանստանում ՄԱԱՈՒ-ին /ISAF/ ներդրում կատարող ՆԱՏՕ-ի դաշնակից եւ ոչ անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքների ներկայացում:
Նիստը նախագահում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, ում կողմից համառոտ անդրադարձ եղավ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում ընթացիկ տարում արձանագրված առաջընթացին եւ բացթողումներին:
Հանձնաժողովի անդամները որոշ նկատառումներ ներկայացրեցին իրենց պատասխանատվության ոլորտներին առնչվող ծրագրերի վերաբերյալ: