Լրահոս

16.06.2017 21:50


Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ վարորդը տուժել է

Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ վարորդը տուժել է

Հունիսի 16-ին, ժամը 19:08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 34 MS 440 պետհամարանիշով միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ հոսպիտալացվել է Ճամբարակի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը