Լրահոս

17.12.2010 16:01


Մոսկվայում ազգայնամոլական բախումներն արդեն հասել են դպրոցներին, իսկ շաբաթ օր մեծ բախումների նոր ալիք է սպասվում

Մոսկվայում ազգայնամոլական բախումներն արդեն հասել են դպրոցներին, իսկ շաբաթ օր մեծ բախումների նոր ալիք է սպասվում

Ինչպես հաղորդում է ռուսական «rbk.ru» գործակալությունը, ազգայնամոլ ֆուտբոլային երկրպագուների և մոսկվայում բնակվող այլազգիների միջև բախումները հասել են նաև մայրաքաղաքային դպրոցներին։ Ինչպես հաղորդել են Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրները, քաղաքի դպրոցներից մեկում մի աշակերտ դանակահարել է ծագումով հարավցի դեռահասի։

Ի դեպ, կայքը նաև հաղորդում է, որ այս դեպքը միակը չէ անցած օրվա ընթացքում։ Եվս երկու կովկասցի երիտասարդ է սպանվել դեկտեմբերի 16-ի երեկոյան, ինչպես նաև երեք վիրավորների են հայտաբերել։

«Rbk.ru» գործակալությունը նաև գրում է, որ շաբաթ օրը Մոսկվայում նախատեսվում են ֆուտբոլային երկրպագուների և ազգայնականների բողոքի նոր գործողություններ։

Սոցիալական ցանցերում տարածված տվյալների համաձայն՝ արմատական տրամադրված երիտասարդության հավաքը նախատեսվում է Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին՝ «Օստանկինո» հեռուստակենտրոնի մոտ։

Կայքի հաղորդմամբ՝ հնարավոր սադրանքների և չարտոնված ցույցերի անցկացման փորձերի մասին հաղորդագրությունների առնչությամբ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը դիմել է ՌԴ ներքին գործերի գլխավոր վարչությանը՝ փողոցներում պարեկությունն ուժեղացնելու խնդրանքով։ Քաղաքապետի հանձնարարականով Մոսկվայի կրթության վարչության աշխատակիցները զրույցներ կանցակացնեն վերջերս Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալված անչափահասների ծնողների հետ։

Նշենք, որ Մոսկվայում ազգայնամոլների և ոչ բնիկների միջև բախումները սկսվել են անցած շաբաթ օրը, երբ Մանեժի հրապարակում հավաքված ֆուտբոլի երկրպագուները սկսել են ազգայնամոլական կոչեր անել ու հարձակվել կովկասցիների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը