Լրահոս

16.06.2017 14:57


Սպանություն Երևանում. 21-ամյա հարսը կասկածվում է ամուսնու 52-ամյա հորը սպանելու մեջ

Սպանություն Երևանում. 21-ամյա հարսը կասկածվում է ամուսնու 52-ամյա հորը սպանելու մեջ

Երեկ՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կիսամերկ վիճակում տղամարդու դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 52-ամյա Գրիգորի Հարությունովի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված սպանության մեջ կասկածվում է Գ. Հարությունովի 21-ամյա հարսը և, ըստ տեղեկությունների, սկեսրայրը փորձել է սեռական բնույթի ոտնձգության ենթարկել հարսին, ով դիմադրել է և ինքնապաշտպանության նպատակով արդուկով հարվածել է ամուսնու հորը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը