Լրահոս

16.06.2017 14:01


Սպանություն Երևանում. տղամարդուն գտել են կիսամերկ՝ գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով

Սպանություն Երևանում. տղամարդուն գտել են կիսամերկ՝ գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով

Նախօրեին մայրաքաղաքում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել. սպանվել է 51-ամյա տղամարդը՝ իր տան մեջ։ Նրա դին հայտնաբերվել է իր իսկ անկողնում ՝ կիսամերկ և գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կատարված ուղղակի առնչություն ունի անձի մասնավոր կյանքի հետ, ուստիև՝ կայքը ձեռնպահ է մնում անուններ հրապարակելուց։

Քննչական կոմիտեից հաստատեցին միայն բռնության հետքերով տղամարդու դիակի հայտնաբերումը՝ նշվելով, որ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։

Այս խորագրի վերջին նյութերը