Լրահոս

16.06.2017 13:57


«ՎԱԶ-2106»-ի անիվը պայթել է, ավտոմեքենան կողաշրջվել է

«ՎԱԶ-2106»-ի անիվը պայթել  է, ավտոմեքենան կողաշրջվել է

Հունիսի 15-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ և հիվանդանոցում հայտարարել, որ վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կ/մ-ի հատվածում հիշյալ տղամարդու վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի անիվը պայթել է, ինչի հետևանքով կորցնելով կառավարումը ավտոմեքենան կողաշրջվել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը