Լրահոս

16.06.2017 12:31


Հրդեհ Երվանդ Քոչար փողոցում․ բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով (լրացված)

Հրդեհ Երվանդ Քոչար փողոցում․ բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով (լրացված)

Հունիսի 16-ին, ժամը 09:54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի թիվ 17 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ժ. Ա.-ին պատկանող բնակարանի պատշգամբի խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:06-ին, մարվել՝ 10:11-ին: Ամբողջությամբ այրվել է խորդանոցը և մոտ 4 խմ տնտեսական իր:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը 2006 թ. ծնված Ք. Գ.-ին (ԱՄՆ քաղաքացի) հոգեբանական աջակցություն է ցուցաբերել:

Այս խորագրի վերջին նյութերը